Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հաստատեց ռուս-ուկրաինական բանակցությունների անցկացումը ուկրաինա-բելառուսական սահմանին.Հետք

Russia vs Ukraine. Thick colored silky flags of Russia and Ukraine. 3D illustration on sky background. – Illustration

Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հաստատեց ռուս-ուկրաինական բանակցությունների անցկացումը ուկրաինա-բելառուսական սահմանին՝ Պրիպյատ գետի շրջանում։

Այս մասին հայտնում է Հետքը:

Դրանք կանցնեն «առանց նախապայմանների»։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն «իր վրա պատասխանատվություն է վերցրել, որ ուկրաինական պատվիրակության ժամանման, բանակցությունների և վերադարձի ժամանակ, բելառուսական տարածքում տեղակայված բոլոր ինքնաթիռները, ուղղաթիռները և հրթիռները կմնան հողի վրա»։