Սարսափելի ցեղասպանության մասին հիշողությունը պետք է կենդանի պահվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի առնչությամբ այս մասին հայտարարություն է արել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը։
«Մեր հայ եղբայրների հետ շարունակում ենք պայքարը։ Սարսափելի ցեղասպանության հիշողությունը պետք է կենդանի պահվի։ «Այլևս երբեք» կոչն այսօր շատ ավելի արդիական է, քան երբևէ։ Հայոց ցեղասպանության ճանաչման համաշխարհային պայքարն այսօր հրատապ է ավելի, քան երբևէ»,- «Թվիթեր»-ի էջում գրել է Անաստասիադիսը։
Μαζί με τους αδερφούς Αρμενίους συνεχίζουμε τον αγώνα. Η μνήμη της φρικτής γενοκτονίας πρέπει να παραμείνει ζωντανή. Η κραυγή «ποτέ ξανά», είναι σήμερα επίκαιρη περισσότερο από ποτέ. Είναι πιο επιτακτική από ποτέ η εκστρατεία για παγκόσμια αναγνώριση της Αρμένικης γενοκτονίας🇦🇲🇨🇾
— Nicos Anastasiades (@AnastasiadesCY) April 24, 2022