FlyArystan ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքներ Ալմաթի-Երևան-Ալմաթի երթուղով

FlyArystan ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 2-ից մեկնարկել է Ալմաթի- Երևան- Ալմաթի երթուղով չվերթերը:Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyarystan.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:

Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։