Հայաստանում կառուցվելիք նոր գյուղը պատրաստ կլինի 2026-ին. տները կլինեն սեյսմակայուն, էներգախնայող

Հայաստանում Շիրակի մարզում կկառուցվի նոր գյուղ, պատճառը Կապսի ջրամբարի կառուցումն է, ջրամբարի կառուցման հետևանքով Ջրաձոր  գյուղի մի հատվածը կհայտնվի ջրի ծածկույթի տակ, այսպիսով գյուղի բնակչության վերաբնակեցման համար կառուցվելիք նոր գյուղը նախատեսվում է, որ պատրաստ կլինի 2026 թվականի գարնանը, փոխհատուցումը կլինի տուն՝ տան դիմաց, պետությունը կտրամադրի վերանորոգված մոդուլային տներ, դրանք կլինեն սեյսմակայուն, էներգախնայող, գյուղը կունենա հետիոտնային ուղի, անասնատար ճանապարհ:

Նոր գյուղի կառուցման մասին կառավարության նիստում խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել գյուղի վերաբնակեցման ծրագիրն իրականացնող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղի տնօրեն Աշոտ Խաչատրյանը:

«Կապսի ջրամբարի կառուցման արդյունքում Ջրաձոր գյուղի մի հատվածը հայտնվելու է ջրի ծածկույթի տակ, այդ պատճառով որոշում է կայացվել Ջրաձոր գյուղն ամբողջովին տեղափոխել այլ վայր, որը գյուղից մոտ 5 կմ հեռավորության վրա է՝ ջրամբարի կողքին»,-ասաց Խաչատրյանը:

Գյուղի տեղափոխման իրականացման աշխատանքները սկսվել են 2021 թվականի դեկտեմբերից, ընտրվել է իրականացնող խորհրդատու, նախագծող խորհրդատու: Այս պահին նախագծող խորհրդատուն իրականացնում է նոր գյուղի նախագծային աշխատանքները: Արդեն պատրաստ է նոր գյուղի նախնական գլխավոր հատակագիծը, դրա փորձաքննությունից հետո կսկսվեն հիմնական նախագծային աշխատանքները: Գյուղի նախագծային աշխատանքների համար նախատեսված է 18 ամիս, ևս 2 տարի կտևի շինարարությունը:

Նախնական գլխավոր հատակագիծ

Ավելին՝ սկզնաղբյուր կայքում