Լարվածությունն Արցախի շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել.ԱՀ ՊՆ

Օգոստոսի 2- ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել,տեղեկացնում են ԱՀ ՊՆ-ից։

Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել: Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը’ Հանրապետության ղեկավարության, ՊԲ հրամանատարության և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում են: