Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկեցին անհետաձգելի միջոցառումներ՝ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ կնոջը ժամեր առաջ առևանգել են Երևանի երեք բնակիչ՝ երկու տղամարդ և մի կին։ Պարզվեց նաև, որ առևանգած կնոջը նրանք պահում են Երևանի Թբիլիսյան խճուղում՝ մեքենայի մեջ, և միաժամանակ ամուսնու հետ զրուցում են՝ նշելով ազատ արձակելու պայմանը։ Առևանգումից ժամեր անց ոստիկանները նրանց հայտնաբերեցին Երևանի Ահարոնյան փողոցում և ձերբակալեցին։
Ըստ նախնական տվյալների՝ առևանգվածի ամուսնու և առևանգողների միջև պարտք ու պահանջի խնդիր է եղել:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվում է նախաքննություն: