Նարինե Խաչատուրյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։ Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարինե Խաչատուրյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- մասնավորապես նշված է որոշման մեջ։