«Որ պահից կընտրվեմ դատավոր, դատավորներն ընկերներ չեն ունենում այլևս, դուք ինձ չեք գործուղում ՍԴ». Վահե Գրիգորյան

Ազգային ժողովն այսօր քննարկում է Վահե Գրիգորյանին Սահամանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու հարցը:

Վահե Գրիգորյանն իր ելույթում անդրադարձավ նաև հարցին, որ ընկերական հարաբերություններ ունի  մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:

Ասաց, որ չի թաքցնում՝ ընկերներ ունի «Իմ քայլը» դաշինքում, ընկերներ ունի նաև տարբեր քաղաքական խմբակցություններում, հոսանքներում:

«Բայց մեր ընկերությունը գաղափարական հիմքի վրա է եղել, մեր ընդհանուր երազանքի ու նպատակի՝ ժողովրդավարական ու ազատ Հայաստան ունենալու շուրջ է եղել: Եվ անկախ նրանից, նրանք իմ ընկերներն են, թե իմ ընկերները չեն, դատավորի երդում տալու պահից, որ պահից, որ ես ընտրվեմ դատավոր, դատավորներն ընկերներ չեն ուենում այլևս: Այստեղից ես հանձնարարություն չեմ ստանալու, դուք ինձ չեք գործուղելու, դուք չեք հաստատում իմ ծրագիրը: Դուք իմ ծրագիրը տեսնելով՝ ընդամենը գնահատական եք տալիս՝ ցանկանում եք ունենալ նման դատավոր, թե՞ ոչ»,- հայտաարրեց Վահե Գրիգորյանը: