Օդի ջերմաստիճանը հունվարի 1-2-ը կբարձրանա 3-5 աստիճանով՝ բացառությամբ Արարատյան դաշտի և Երևանի։ Այս մասին հաղորդում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»:
Հունվարի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 1-5-ի լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում սպասվում է մառախուղ։
Երևան քաղաքում հունվարի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` լուսադեմին ցածրադիր գոտում՝ մառախուղ: