Fly Arystan ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Ակտաու- Երևան- Ակտաու երթուղով

Fly Arystan ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 4-ից մեկնարկելու է Ակտաու -Երևան- Ակտաու երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի: 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։ 
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyarystan.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: