Շուրջ 5 միլիոն դրամ՝ Վարդավառի օրը Բաղրամյան պողոտայում գորգ լվանալու համար. 168.am

Շուրջ 5 միլիոն դրամ՝ Վարդավառի օրը Բաղրամյան պողոտայում գորգ լվանալու համար. 168.am
Շուրջ 5 միլիոն դրամ՝ Վարդավառի օրը Բաղրամյան պողոտայում գորգ լվանալու համար. 168.am

Շուրջ 5 միլիոն դրամ՝ Վարդավառի օրը Բաղրամյան պողոտայում գորգ լվանալու համար: Այս մասին գրում է 168.am-ը՝ հղում անելով ԱԺ-ից ստացած պատասխանին:

Հիշեցնենք, որ այս տարի հուլիսի 28-ին՝ Վարդավառի տոնին, Աժ բակում պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գորգ լվանալու արարողություն, որը տարաբնույթ խոսակցությունների եւ քննարկումների առիթ հանդիսացավ:

168.am-ը Ազգային ժողովին հարցում էր ուղարկել՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե որքա՞ն գումար է ծախսվել այդ միջոցառումը կյանքի կոչելու համար։ Աղբյուրը տեղեկացնում է, որ միջոցառմումը ներառել է գորգերի հանրայնացում, լվացում ցուցադրություն եւ գորգագործության դասընթացներ:

«Վարդավառի տոնին Բաղրամյան պողոտան ժամանակավորապես երթևեկության համար փակվել է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Միջոցառման նպատակով հատկացվել է 4, 941, 300. 00 ՀՀ դրամ»,- ըտ աղբյուրի, նշված է ԱԺ պատասխանի մեջ։