Երևանում մեկնարկել են հայկական երկաթուղու շուրջ հայ-ռուսական քննարկումները. Factor.am

Երևանում մեկնարկել է հայկական երկաթուղու գործունեության հետ կապված հարցերը քննարկելու նպատակով ստեղծված հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։ Այս մասին Factor TV-ին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։ Հանդիպումն անցկացվում է փակ ձևաչափով՝ առանց լրատվամիջոցների մասնակցության, ավելի ուշ պաշտոնական հաղորդագրություն կհրապարակվի։

Հիշեցնենք՝ հայ-ռուսական աշխատանքային խումբը ստեղծվել է հոկտեմբերին՝ երեք ամիս ժամկետով։ Դրա նպատակն է քննարկել և լուծումներ գտնել հայկական երկաթուղու գործունեությանն առնչվող հարցերին։ Հայկական կողմից աշխատանքային խումբը ղեկավարում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը։