Այսօր կայացել են Արցախի պահպանողական կուսակցության (ԱՊԿ) արտահերթ համագումարը և խորհրդի նիստը: Կուսակցությունն Արցախի նախագահի թեկնածու է առաջադրել Դավիթ Բաբայանին:
Դավիթ Բաբայանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձել է իր առաջադրմանը։
Հիշեցնենք, որ Դավիթ Բաբայանն Արցախի նախագահի մամուլի խոսնակն է։