ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հատուկ նիստ կհրավիրի՝ որոշելու, թե ինչ քայլեր է ձեռնարկելու մինչև սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:
«Մենք խմբակցության հատուկ նիստ ենք գումարելու և քննարկելու, թե ինչպիսի քայլեր ենք ձեռնարկելու մինչև հանրաքվեի օրը»,- ասաց Սիմոնյանը: