Մեկնարկում է գրքի երևանյան 6-րդ տոնավաճառը

Մեկնարկում է գրքի երևանյան 6-րդ տոնավաճառը
Մեկնարկում է գրքի երևանյան 6-րդ տոնավաճառը

Հայկական գրատպության 500 ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն ընդառաջ ս/թ փետրվարի 17-19-ը ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կանցկացվի արդեն ավանդական դարձած «Գրքի երևանյան 6-րդ տոնավաճառը»:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Մշակույթի նախարարության պաշտոնական հաղորդագրությունը:

Տոնավաճառին կմասնակցեն հայաստանյան շուրջ 30 հրատարակիչներ, որոնք կներկայացնեն վերջին տարիների իրենց լավագույն հրատարակությունները:

Տոնավաճառի օրերին կլինեն նաև հետաքրքրական միջոցառումներ 3-18 տարեկան երեխաների, պատանիների, ինչպես նաև ծնողների, մանկավարժների ու գրադարանավարների համար: Կկազմակերպվեն հանդիպումներ գրողների, մանկագիրների հետ, նոր լույս տեսած գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, կլոր սեղաններ, հեքիաթապատումներ, տիկնիկային և թատերական ներկայացումներ, հոգեբանի խորհրդատվություն, գրքերի նվիրատվություն և այլն:

Գրքի երևանյան 6-րդ տոնավաճառի պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 17-ին, ժամը՝ 14:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

© Medialab.am