«Արթիկ» ՔԿՀ-ի մոտ սպասում են Նիկոլ Փաշինյանի ազատ արձակմանը

Երեկվանից` համաներմումն ուժի մեջ մտնելուց ի սկսած, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի մոտ հերթապահություն են սահմանել Նիկոլ Փաշինյանի համակիրները:
«Նիկոլ» եւ «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկելով` ներկայումս մի քանի տանսյակ մարդիկ ամեն րոպե սպասում են «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ընդդիմության առանցքային ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի ազատ արձակմանը:
Փաշինյանն ազատ կարձակվի մայիսի քսանվեցին ԱԺ ընդունած համաներման որոշման արդյունքում, որի առաջակով խորհրադարան էր դիմել նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2008-ի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման:
«Մեդիալաբի» թղթակիցն Արթիկից հաղորդում է, որ ՔԿՀ-ի մոտ են ՀԱԿ համակիրներ, անդամներ, Փաշինյանի ծնողները, կինն ու ընտանիքի անդամները:
© Medialab.am