ՍԱՏՄ-ն ստացել է հատուկ հանդերձանքի ևս 100 հավաքածու

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ի լրումն 2020թ. մարտի 27-ին տրամադրված միջոցների, ստացել է հատուկ հանդերձանքի հավելյալ 100 հավաքածու իր երկարաժամկետ գործընկեր «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ: Այն տրամադրվել է նոր կորոնավիրուս COVID 19-ի տարածման ռիսկերը հաշվի առնելով, ինչպես նաև նկատի ունենալով դրա տարածումը կանխարգելելու հարցում ՍԱՏՄ լուրջ դերակատարությունը:

Հիշեցնենք. «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ն, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և այլ միջազգային դոնորների ֆինանսավորմամբ, իրականացնում է տնտեսական, կրթական և ոլորտային զարգացման նախագծեր Հայաստանի հեռավոր մարզերի 200 բնակավայրերում:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: