«Ժառանգություն», ՀՅԴ, ՀԱԿ. երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներին ԱԺ-ում պատրաստ են սատարել միայն 3 քաղաքական ուժ

Ազգային ժողովում հայտնվելու համար պայքարող ինը կուսակցություններից միայն երեքն են պատրաստ բարձրաձայնել այն խնդիրները, որոնք քաղաքացիական հասարակություն ներկայացնող անհատ երիտասարդներն են նախաձեռնում:
Անդրադառնալով քաղաքացիական հասարակության հետ համագործակցելու ծրագրերին՝ միայն Հայ ազգային կոնգրեսի, Ժառանգության եւ Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները կարեւորեցին երիտասարդական շարժումները:
Նրանք հայտնեցին, որ այդ նախաձեռնությունները ոչ պակաս կարեւոր են եւ, որ Մաշտոցի այգու եւ նմանատիպ այլ խնդիրների պարագայում երիտասարդների բարձրացրած բողոքի ձայնը ԱԺ-ում լսելի կդառնա:
Այն հարցին, թե ինչու մնացած կազմակերպությունների ներկայացուցիչները կարծիք չեն հայտնում երիտասարդական նախաձեռնությունների բարձրացրած խնդիրները ԱԺ շրջանակներում ապագայում քննարկելու համար, 5 կուսակցությունների ներկայացուցիչներ լռեցին, իսկ ՀՀԿ ներկայացուցիչ Արայիկ Հովհաննիսյանն ասաց.
«Մենք պատասխանում ենք այն հարցերին, որոնք նպատակահարմար ենք համարում»:
© Medialab.am