Սարկոզին կհեռանա քաղաքականությունից, իսկ Բրունին կվերադառնա բեմ

Սարկոզին կհեռանա քաղաքականությունից, իսկ Բրունին կվերադառնա բեմ
Սարկոզին կհեռանա քաղաքականությունից, իսկ Բրունին կվերադառնա բեմ

Պարտության հաջորդ օրը Նիկոլա Սարկոզին, որը վերջին երեսուն տարվա ընթացքում առաջին պրեզիդենտն է, ով չկարողացավ երկրորդ անգամ ընտրվել, հայտարարել է, որ որոշել է թողնել մեծ քաղաքականությունը և որ չի պատրաստվում պայքարել հունիսին տեղի ունենալիք պառլամենտական ընտրությունների ընթացքում:

Սարկոզին լրագրողներին խնդրել է իրեն հանգիստ թողնել:

«Ես չափազանց շատ եմ սիրում կյանքը, որ կարողանամ շատ տառապել»,-ժպիտով ասել է նա և ավելացրել, որ այժմ երազում է «նորմալ կյանքի» մասին:

Ինչ վերաբերում է 44-ամյա Կարլա Բրունիին, ապա նրա հանար ապագայի հարցն այնքան էլ անորոշ չէ: Նրա դուստրը դեռ մոտ յոթ ամսական է, այդ պատճառով էլ շատ ժամանակ կպահանջվի նրան խնամելու համար: Բայց Կարլան մտադիր է վերադառնալ բեմ: Տարվա վերջում, հնարավոր է, դուրս գա Ֆրանսիայի նախկին առաջին տիկնոջ նոր ալբոմը, որը ձայնագրվել է նրա սեփական ստուդիայում:

Հնարավոր է, որ Կարլան նաև շարունակի իր ուժերը փորձել կինոյում, գրում է Daily Mail-ը, քանի որ Կարլայի քույրը՝ Վալերիա Բրունին, զբաղված է Բրունիների ընտանիքի մասին ֆիլմ նկարահանելով: Բնականաբար, Կարլան այնտեղ կարող է մարմնավորել ինքն իրեն:

© Medialab.am