«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք արշավի շրջանակներում արդեն հավաքել է շուրջ 360,000 ԱՄՆ դոլար

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավար Հայկակ Արշամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հայաստան համահայկական հիմնադրամը «Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք արշավի շրջանակներում այս պահին հավաքել է շուրջ 360,000 ԱՄՆ դոլար գումար, որից 230 հազարն արդեն ուղղվել է համաճարակի դեմ պայքարին։

Խորին շնորհակալություն մեր 700 անհատ նվիրատուներին և կազմակերպություններին, ինչպես նաև աշխարհասփյուռ 15 հայկական համայնքներին` վստահության և շարունակական աջակցության համար։ Համահայկական շարունակական աջակցությանը կարող եք մասնակցել մեր առցանց հարթակում՝ www.himnadram.org»։