Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է արդեն 9 միլիոնի

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է արդեն 9 միլիոնի։ Մահացել է 463,014 մարդ։ Հիվանդությունից բուժվել է 4,642,834 մարդ:

Հայաստանում ընդհանուր դեպքի հասել է 19708 -ի։

Ըստ https://www.worldometers.info-ի` Հայաստանը 49-րդ երկրիրն է վարակվածության թվով։

Հատկանշական է, որ Հայաստանից բնակչության թվով եռակի անգամ ավելի երկրներից օրինակ Հունաստանում՝ (բնակչության թիվը՝ 10,424,317) դեպքերի թիվը կազմում է ընդամենը 3,237։

Հայաստանին բնակչության թվով մոտ Ալբանիայում դեպքերի ընդհանուր թիվը 1,838 է։

Հարևան Վրաստանում, որտեղ բնակչության թիվը կազմում է շուրջ 4 միլիոն, կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը կազմում է 898: