Այսօր Նոր Նորքի 2-րդ զանգվածում տեղակայված ընտրատեղամասերից մեկի մոտ անհայտ անձինք խոչընդոտել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Իրինա Հովհաննիսյանի աշխատանքը:
«Ազատություն» ռադիոկայանի ներկայացրած տեսանյութում երևում է, թե ինչպես մի երիտասարդ հորդորում է Հովհաննիսյանին չնկարել և հեռանալ տարածքից, որովհետև «գայլը ընդե ա»: Նա նշում է, որ ինքը «հայաթի տղայա»:
Ապա լրագրողը նկատում է մի կնոջ ցուցակներով, հարցնում է, թե ինչ ցուցակներ են դրանք, սակայն կինը հարվածում է լրագրողի տեսախցիկին և խլում է ձայնագրիչը: