Տագնապած հրազդանցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Ինձ այսօր կբռնեն»

Հրազդան քաղաքում վախի ու տագնապի մթնոլորտ էր: Րաֆֆի Հովհաննիսյանին մարդիկ վախենում էին անգամ բարեւել, վերցնել թեկնածուի դրոշները: Քաղաքացիներից մեկը կամավորին խնդրել էր իրեն հանկարծ բրոշյուր չտան. «Սերժը կգյուլլի»:

Իսկ հրազդանցիների հետ հանդիպման ժամանակ բնակիչերից մեկը՝ Վարդան Ավետիսյանը, շատ պարզ ասաց, թե ինչ է իրեն սպառնում՝ այսօր Հրազդանում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպմանը ներկա լինելու համար. «Ես հիմա մեծ ռիսկի եմ գնում: Ինձ շատ մարդիկ են ճանաչում էս քաղաքում, ես շատ բան կարամ կորցնեմ, բայց չեմ կարա չասեմ: Էսօր շատ մարդիկ կան, որ վախենում են տնից դուրս գան, խոսան, որովհետեւ լավ գիտեն՝ ով խոսում ա՝ ԿԳԲ-ի պադվալում ա հայտնվում: Հիմա ես կարող ա վաղը հարկայինի եսիմ որ դաշտում գտնվեմ ու մեզ չթողեն էլ աշխատեմ, պարզ ասեմ»:

Հրազդանցին վստահեցրեց, որ հոգու խորքում բոլորն էլ Րաֆֆի Հովհաննիսյանին են ընտրում. Ես գիտեմ ձեր անցյալը, գիտեմ որտեղ եք ապրել, այնտեղ դուք հարյուր տարի աղավարի կապրեիք ու քեզ Հայաստանը 100 տարի պետք չէր: Եկել ես, որ Հայաստանում կարգուկանոն հաստատես: Չեմ տեսնում մի թեկնածու, որ ձեր արածի գոնե մի 30 տոկոսը կաներ: Այ դրա համար քեզ հավատում եմ: Թեկուզ չընտվես էլ, իհարկե, Աստված չանի, իմ հոգու խորքում մեծ տեղ ունես: Սիրտս տրաքում ա, չեմ կարում չասեմ, հո մենք կալանավոր չե՞նք մեր երկրի մեջ»: Կարդալ ավելին