Գյումրիում շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել ներքև, նա կոմայի մեջ է

Գյումրիում՝ 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել ներքև:

Երեխան սկզբում տեղափոխվել է Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, այնուհետև ռեանիմոբիլով տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Ունի զուգակցված վնասվածքներ, գանգի թաղի կոտրվածք, ներուղեղային արյունահոսություն, կրծքավանդակի սալջարդ, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ, որովայնի սալջարդ և այլ վնասվածքներ։Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Կոմայի մեջ է, միացված է արհետական շնչառության սարք։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը։