«Հանրապետության տոնը պիտի առաջնորդի մեզ դեպի նոր հաղթանակներ եւ զորացնի մեր ժողովրդին». Գարեգին Երկրորդ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի շնորհավորական ուղերձը` Հանրապետության տոնի կապակցությամբ ներկայացնում ենք ստորեւ: 

«Հայաստանի Հանրապետության հռչակումը մայիսյան հերոսամարտերից հետո, արգասիքն էր մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու բաղձանքի եւ հայրենի պետականության վերականգնման համար դարավոր մաքառումների ու պայքարի:  

Հանրապետության տոնը քաջալերության, միասնության եւ համախմբումի խորհուրդն ունի, որ պիտի առաջնորդի մեզ դեպի նոր հաղթանակներ եւ զորացնի մեր ժողովրդին` ամբողջական նվիրումով ծաղկուն դարձնելու հայրենի մեր երկիրը եւ իրագործելու մեր նախնյաց տեսիլքներն ու լուսավոր հույսերը»,- ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության իր ուղերձում ասել է Գարեգին Երկրորդը:

© Medialab.am