Աջակցե՛ք ՄեդիաԼաբին Անկախ լրագրությունը գոյատևում է Ձեր շնորհիվ
Դառնալ աջակից

Չեմ տեսնում, չեմ լսում. Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգը չի արձանագրում Նուբարաշենի վտանգավոր արտանետումները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով՝ Նուբարաշենի աղբավայրի հարակից տարածքում տեղադրված պասիվ նմուշառիչների տվյալներով աղբավայրում հրդեհի օրերին՝ օգոստոսի 3-10-ը, ազոտի երկօքսիդի գերազանցումներ չեն գրանցվել, իսկ ծծմբի երկօքսիդինը գերազանցել է միայն մեկ դիտակետում՝ 1.2 անգամ։ Այս լուրը կարդալով երևանցիների համար անհասկանալի է մնում՝ ինչպե՛ս կարող են գերազանցումներ չլինել, երբ այրման գիշերը երևում […]

Թրամփի ուղին ևՊանդորայի արկղը․ Ինչու են աղմկում Իրանը և Ռուսաստանը

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի եռակողմ հանդիպման ավարտին ստորագրվեց համատեղ հռչակագիր, որով կողմերը հաստատեցին խաղաղության և հաղորդակցությունների բացման շրջանակը։ Փաստաթղթով ամրագրվեց, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապը պետք է լինի անխոչընդոտ՝ […]

Փաշինյանի խոստացած հավասար պայմանները փաստաթղթում չկան

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Ալիև–Փաշինյան համատեղ հայտարարությունը հստակ ամրագրում է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով «անխոչընդոտ կապի» ապահովումը։ Հայաստանի մասով, սակայն, փաստաթուղթը սահմանափակվում է միայն «փոխադարձ օգուտներ» ձևակերպմամբ՝ առանց հստակեցնելու, թե դա ենթադրում է նույնական ընթացակարգեր, երկու ուղղությամբ տեղաշարժ և մաքսային ու սահմանային վերահսկողություն։ Եթե իշխանությունների նկարագրած փոխադարձության մոդելը իրապես ամրագրված լիներ, […]

Նվիրել, ապա հետ գնել. «Վիվա Արմենիա»-ի զարմանահրաշ գործարքը

2024 թվականի փետրվարին Հայաստանի Կառավարությունը, «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» ընկերության առաջարկով, որպես նվիրատվություն ընդունել էր վերջինիս կողմից փոխանցված «Վիվա Արմենիա» (նախկինում՝ «ՄՏՍ Հայաստան») ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը։ Ընկերությունը, որը ձեռք էր բերել ռուսական «ՄՏՍ» խմբից հեռահաղորդակցական այս օպերատորը, հայտարարել էր, որ այս քայլը պայմանավորված է ընկերության՝ Հայաստանում ռազմավարական ներկայություն ապահովելու ցանկությամբ։ Կառավարության որոշմամբ բաժնեմասի կառավարումը հանձնվել […]

Ինչպես Ալթայից սառեցվեց Սյունիքի ամերիկյան մոդելը. Փաշինյանին ռուսների դեմ խոսել կարելի է, գործել՝ ոչ

2025 թվականի ամառը Հայաստանի քաղաքական կյանքի մեջ կմնա որպես ոչ պակաս շրջադարձային, քան Հայաստանի միացումը Մաքսային միությանը։  Հիշեցնենք, որ 2013 թվականին Սերժ Սարգսյանը, տարիներով բանակցելով ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ, հանկարծ անսպասելիորեն մեկնեց Մոսկվա և այնտեղից հայտարարեց, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը՝ փաստացի խաբելով եվրոպացի գործընկերներին և եվրաինտեգրումը փոխելով Ռուսաստանի հետ: Այժմ նույն սցենարն […]

Հայտարարվել է «Շախմատը շախմատի՛» նոր շարժման մասին

Այսօր առավոտյան Շենգավիթ վարչական շրջանի թիվ 3 ժեկի պետ Նիկոլայ Միկլուխո-Մակլայը իր սոցիալական էջում տարածել է հետևյալ հուզիչ կոչը․ «Իմ պարտականություններից դուրս, որպես հայորդի և շախմատ սիրող քաղաքացի, չեմ կարող լռել։ Շախմատը շեղվել է իր բարոյական ճանապարհից։ Ժամանակն է ազգովի շարժվել դեպի մաքուր խաղ և հայեցի դիրքեր»։ Միկլուխո-Մակլայը կարծում է, որ Հայաստանի շախմատի ազգային հավաքականում […]

IRI․ ՔՊ-ի աջակցությունը նվազում է, Եկեղեցունը՝ աճում

Հրապարակվել են Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հանրային կարծիքի նոր հարցման արդյունքները։ Հարցումն անցկացվել է 2025 թվականի հունիսին և հնարավորություն է տալիս համեմատել տվյալները 2024 թվականի սեպտեմբերի և 2023 թվականի դեկտեմբերի հետ։ Թվերը ցույց են տալիս, որ իշխանության հանդեպ հանրային աջակցությունը և պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը շարունակում են անկում ապրել: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է […]

«Սպառված» շախմատիստի ապտակը 

Լևոն Արոնյանի հաղթանակը մեծ արձագանք է ստացել շախմատային հանրության շրջանում: Լաս Վեգասում ընթացող «Մեծ սաղավարտ» շախմատային մրցաշարի շրջանակում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել աշխարհի ներկայիս ամենաբարձր վարկանիշ ունեցող (2839) շախմատիստ Մագնուս Կարլսենի նկատմամբ՝ զրկելով նրան մրցաշարում բարձր մրցանակային տեղերի համար պայքարելու հնարավորությունից։  Արոնյանը, իր հերթին, պահպանում է հաղթելու հնարավորությունը 200 […]

Հայաստանն այլևս ոչինչ պարտավոր չէ

2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունը նախատեսում էր հրադադարի հաստատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև մի շարք փոխադարձ պարտավորություններ։ Այդ հայտարարության 9-րդ կետում նշված էր․ «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության […]

ՔՊ-ականները «միջանցքի» հայտարարությունը գցեցին Սաֆարյանի գրպանը

Չնայած հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հինգժամյա բանակցությունները փորձ է արվում ներկայացնել որպես հերթական առաջընթաց, սակայն այդ ամենը երկրորդ պլան մղվեց արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի հարցազրույցի պատճառով։ Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանությամբ հայտարարեց, որ Հայաստանը տեսականորեն կարող է քննարկել Սյունիքի ճանապարհի վերահսկողությունը միջազգային, այդ թվում՝ ամերիկյան ընկերության փոխանցելու հնարավորությունը։ Այս հայտարարության հանրային արձագանքը, […]

Սերժ Սարգսյանի կարած սուպերվարչապետական կոստյումը շարունակում է հարմար նստել Փաշինյանի վրա

Սահմանադրական առաջին համաժողովրդական հանրաքվեն 1995 թվականի հուլիսի 5-ին էր, երբ մասնակիցների 68 տոկոսը կողմ քվեարկեց Սահմանադրությանը, և այն ուժի մեջ մտավ 1995-ի հուլիսի 7-ից։ 2014 թվականին Հայաստանի հանրապետական կուսակցությունը նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ, որոնց արդյունքում ձևավորվեց աննախադեպ սուպերվարչապետական համակարգ՝ սկիզբ դնելով կառավարման մի մոդելի, որի տրամաբանությունը հիմնված էր ոչ թե փոխզսպման, իշխանության ճյուղերի տարանջատման ու հաշվետվողականության, […]

Կաթողիկոսի շուրջ աղմուկը հասարակությանը շեղում է Սյունիքի շուրջ կատարվող գործընթացներից

Վերջին շաբաթներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հռետորաբանության կենտրոնում են հայտնվել Կաթողիկոսին և Եկեղեցուն վերաբերող թեմաները, որ սկսվեցին կառավարության նիստում չուլանների վերածված եկեղեցիների մասին հայտարարությունից և շարունակվում են մինչ օրս։  Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացին գրեթե ամեն օր առավոտյան արթնանալուց հետո ականատես է լինում վարչապետի նոր գրառմանը, որով Փաշինյանը տարբեր ձևակերպումներով Կաթողիկոսին հետևողականորեն հարկադրում է հրաժարական տալ: […]

Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը ամոթանք տալիս Հասմիկ Պապյանին

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մինչև հուլիսի 5-ը զերծ կմնա վիրավորական արտահայտություններից և հանդես կգա միայն փաստերի հիման վրա, սակայն ընդամենը մեկ օր անց նրա կինը՝ Աննա Հակոբյանը, հրապարակային գրառմամբ խիստ քննադատության ենթարկեց աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանին՝ գրելով. «Ամոթ Հասմիկ Պապյանին, հազար ամոթ»։ Ի՞նչ էր արել Պապյանը։ Ոչ մի անօրինական գործողություն, ոչ էլ քաղաքական […]

Նիկոլ Փաշինյանը վետո է դնում ինքն իր վրա

Այս շաբաթ Նիկոլ Փաշինյանը անսպասելիորեն որոշեց սաստել… ինքն իրեն։ Հուլիսի 1-ից մինչև հուլիսի 5-ը նա առաջարկում է հանրային համաձայնությամբ դադարեցնել հայհոյանքները, վիրավորանքները և «հիբրիդային թիրախավորումը»։ Իսկ մինչ այդ՝ անձամբ վետո է դնում իր բառապաշարի վրա։ Վարչապետը հռչակում է իր հերթական աննախադեպ ռեֆորմը՝ հայհոյանքների ինքնակասեցում։  Նա որոշել է հինգ օր չօգտագործել՝ գործակալ, սրբապիղծ, դավաճան, ավանակ, թլպատած, […]

Աշխարհը՝ երրորդ համաշխարհայինի շեմին, Փաշինյանը՝ մոմի բիզնեսի դարդով

Հունիսի 22-ին՝ այն նույն օրը, երբ 1941 թվականին Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա, ԱՄՆ-ն հարվածեց Իրանի միջուկային օբյեկտներին։ Սա առաջին ուղիղ ռազմական գործողությունն է, որով ԱՄՆ-ն ներգրավվում է Իրանի դեմ պատերազմի մեջ։ Այսօր աշխարհը արթնացավ այն զգացողությամբ, որ սա կարող է դառնալ երրորդ համաշխարհային բախման սկիզբը։ Եթե միջուկային օբյեկտներից տեղի ունենա արտահոսք, ռադիացիոն ազդեցությունը կարող […]

Ալեն Սիմոնյանը «փուռն է տալիս» ՔՊ-ական պատգամավորին

Այսօր Ազգային ժողովում Ալեն Սիմոնյանը նախկիններին դատափետելու հերթական ելույթի ժամանակ հիշեց, որ երբ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, իսկ պաշտպանության նախարարը՝ Սերժ Սարգսյանը, բանակում զինվորներն իրապես սոված էին։ Նրա խոսքով՝ այդ տարիներին ինքը անձամբ է տեսել, թե ինչպես էին զինվորները գիշերով գնում քաղաք՝ ուտելիք հայթայթելու, իսկ այդ սոված զինվորներին բռնելու համար ջիպով որոշ սրիկա և ոչնչություն […]

70+ պապիկներն այլևս վտանգ չեն ներկայացնում. իսկ «Տաշի՞րը»… Նիկոլ Փաշինյանի իրական թիրախները կերպափոխվում են

Նիկոլ Փաշինյանի թիրախները ակնհայտորեն փոխվել են։ Նա այլևս չի անհանգստանում նրանցից, ովքեր հայտարարում են, թե մասնակցելու են ընտրություններին կամ նախաձեռնում են հերթական ծիծաղելի իմփիչմենթներ։ Բնականաբար, նրան չեն անհանգստացնում նաև 70-ն անց Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Փաշինյանի գործողությունները միանշանակ ուղղված են այն ռեսուրսային կենտրոնների դեմ, որոնք կարող են վաղը խաղի մեջ բերել իրական մրցակցի։ Սամվել Կարապետյանի նկատմամբ […]

Երեք նախկինները՝ Նիկոլ, Սերժ, Ռոբերտ կամ երկիրը եռանկյան թակարդում

Հայաստանի այսօրվա քաղաքական համակարգը հիշեցնում է եռագլուխ փակ համակարգ, որտեղ իրական մրցակցության փոխարեն շրջանառվում են նույն անունները՝ Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան։ Երեք «նախկին» առաջնորդներ. և չնայած Նիկոլ Փաշինյանը կարգավիճակով  նախկին չէ, սակայն քաղաքական տրամաբանությամբ, կառավարման ոճով, կրթական բազայով, ուժային-վարչարարական «Պետությունը ես եմ» հայեցակարգով և աշխարհայացքով նույն 90-ականներին ձևավորված համակարգի գործիչ է։ Երեքն էլ […]

Հատիկ առ հատիկ, մինչև վերջին խունկը. Ի՞նչ է ուզում Փաշինյանն Եկեղեցուց

Ժամեր առաջ ՔՊ վարչության հերթական նիստի ավարտին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը առանց ավելորդ սեթևեթանքների հայտարարեց, որ Կաթողիկոսին հեռացնելու պլանը մասամբ համարվում է ներքաղաքական հարց: Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է հետևողականորեն պահանջել տեղեկություն կաթողիկոսի երեխա ունենալու և վերջինիս կուսակրոնության ուխտը խախտած վերաբերյալ, իսկ այսօր արդեն, համարելով, որ եթե Կաթողիկոսը չի հերքել, […]

Դոմփելը նորաձև է

Ըստ օրեր առաջ հրապարակված «Կովկասյան բարոմետրի» տվյալների՝ Հայ Առաքելական Եկեղեցուն վստահում է Հայաստանի բնակչության 71%-ը, մինչդեռ ՔՊ կուսակցության վարկանիշը ընդամենը 17% է։  Բոլոր նմանատիպ դեպքերում, երբ սոցիոլոգիական հարցումներով ֆիքսվում է Եկեղեցու լայն հանրային աջակցությունը, ՔՊ կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցնում է հարձակման՝ հրապարակային խոսքում թիրախավորելով այն։ Եկեղեցու դեմ գրոհը սկսվեց երեկ. կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, […]