Երբ պետության առաջին դեմքը բարձրախոսով, հրապարակավ, հպարտորեն տալիս է «Ինչո՞ւ ես կենդանի, ինչո՞ւ չես զոհվել» հարցը, դա այլևս քաղաքական խոսույթ չէ, այլ դատավճիռ է, որտեղ ողջ մնալը հանցագործություն է, սգալը՝ դիվերսիա, իսկ սեփական տնից ու հայրենիքից զրկված մարդը՝ ընտրարշավը խանգարելու համար փողով ուղարկված, ավելորդ աղմուկ առաջացնող անձ։ Հայաստանում բառերն այլևս չեն ծառայում հաղորդակցությանը, դրանք վերածվել […]
Պաստառ պոկելուց մինչև ինքնասպանություն երկու քայլ է, և այդ քայլերն անցնում են իրավապահ և առողջապահության համակարգերի միջով։ Երբ մարդուն ձերբակալում են պաստառ պոկելու համար, և նա, ի հետևանք, ինքնասպան է լինում հոգեկան առողջության կենտրոնում, դա մեկ անձի կամ մեկ ընտանիքի ողբերգություն չէ, այլ բացահայտում է Հայաստանի իրավապահ և հոգեկան առողջության համակարգերում առկա մի շարք խորքային […]
Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ շրջանառության մեջ է դրվում օրենսդրական նախաձեռնություն՝ ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու համար պատիժները խստացնելու վերաբերյալ։ Նախագծով առաջարկվում է ընտրակաշառք տալու համար առավելագույն պատիժը սահմանել մինչև 10, իսկ ստանալու համար՝ մինչև 9 տարվա ազատազրկում։ Հայաստանի իշխանությունները յուրաքանչյուր ընտրությունից առաջ պարբերաբար հայտարարում են, որ ընտրակաշառքի դեմ պայքարը լինելու է […]
Ապրիլի 24-ի նախօրեին հնչող ահազանգերը՝ Ստեփանակերտի սրբավայրերի ոչնչացման մասին, դարձյալ ալեկոծեցին հասարակության զգացմունքները, հայերի հետքը վերացնելու քաղաքականությունը խորը տրավմա է, որը պարբերաբար թարմացվում է։ Երբ խոսքը վերաբերում է մշակութային ժառանգությանը, հատկապես՝ հավատքի վայրերին, ցանկացած ոտնձգություն վերածվում է ինքնության դեմ ուղղված հանցագործության։ Մշակութային ժառանգության ոչնչացումը վաղուց արդեն ճանաչված է որպես հանցագործություն։ Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի […]
Երբ կին պատգամավորը խոսում է կանանց և երեխաների շահերի դեմ, խնդիրը միայն անհաջող ձևակերպումը չէ, այլ լրջագույն արժեքային ձևախեղումը։ Դա այն պահն է, երբ քաղաքական ներկայացվածությունը կորցնում է իր իմաստը, որովհետև բարձր դիրքերից հնչեցված խոսքը նսեմացնում է մայրությունը և անտեսում այն իրավունքները, որոնց պաշտպանության համար կանայք տարիներ պայքարել են, ամրագրել իրավական կառուցակարգերում՝ որպես պետության սոցիալական […]
Ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է որպես Մայրության և գեղեցկության տոն։ Բայց այս օրը նաև առիթ է մի պահ կանգ առնելու և ինքներս մեզ հարցնելու՝ ի՞նչ ենք մենք իրականում հասկանում գեղեցկություն ասելով։ Եվ ամենակարևորը՝ ե՞րբ է կինը իրեն զգում գեղեցիկ։ Հաճախ, հատկապես այսօրվա նման օրերին, մենք շտապում ենք կանանց ծաղիկներ նվիրել, շնորհավորել, ասել՝ «գեղեցիկ եղեք»։ Բայց […]
Դատարանի որոշումը՝ 18-ամյա Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու մասին, հերթական ցուցիչն է ոչ միայն երկրում առկա իրավական խնդիրների, այլև՝ արժեքային խոր ճգնաժամի։ Խոսքը դեռահասության փուլից նոր դուրս եկած երիտասարդի մասին է, որի կյանքում այս շրջանը որոշիչ նշանակություն ունի՝ կրթության, ինքնահաստատման, առողջության պահպանման և այլ հարցերում։ Բանտային կյանքը 18-ամյա երիտասարդի համար լրջագույն ռիսկ է՝ հոգեբանական տրավմայի, […]
Երբ Նիկոլ Փաշինյանը իջնում է մետրո՝ ժողովրդի տրամադրությունը շոշափելու, դա պետք է լինի երկխոսության, լսելու, հասկանալու փորձ։ Սակայն այն, ինչ տեղի ունեցավ, ոչ թե շփում էր, այլ իշխանության և ուժի ցուցադրություն՝ ուղղված Արցախից բռնի տեղահանված կնոջը՝ մանկահասակ երեխայի ներկայությամբ։ Միջադեպը, ըստ էության, ոչ միայն քաղաքական նյարդայնության, իշխանության կողմից սահմաններն անցնելու հերթական միջադեպն էր, այլ նաև […]
Երբ «Արցախ» բառը կարող է պաշտոն արժենալ, դա մեկ տնօրենի հեռացման հարց չէ, այլ պատմական իրողության և հիշողության ձևախեղման փորձ։ Հազարավոր զոհերի, բռնի տեղահանվածների, հայրենիք կորցրածների հիշողությունը քաղաքական պատեհությամբ լռեցնելն անհնար է։ Իսկ երբ գիտությունը դառնում է քաղաքականության ենթական, սուտը սկսում է ձևավորել և վերահսկել իրականությունը։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատվելու դիմում […]
Եթե մեր երկրում արդարությունը լիներ վաճառվող ապրանք, հավանաբար այն վաղուց դեֆիցիտ կհամարվեր և կվաճառվեր միայն «ծանոթով»։ Բայց մարդիկ երբեմն համարձակվում են հավատալ, որ կարելի է գտնել արդարություն, և այդ պատրանքներով տոգորված փնտրում են արդարություն ոչ թե շուկայում, այլ Իջևանի հրապարակում, որտեղ ակնկալում էր հանդիպել արդարության դիրքերից հանդես եկող և խոսող Նիկոլ Փաշինյանին։ Իսկ պատմությունը պարզ […]
Պետք չէ ցույցի դուրս գալ, փողոց ու հրապարակ փակել, սուր հոդված գրել կամ հրապարակում անել սոցցանցերում, բավական է մի սքրինշոթ, և կալանքը պատրաստ է։ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ համացանցում արված գրառման համար հերթական քրեական վարույթն է նախաձեռնվել այս անգամ ախուրյանցի 55-ամյա մի կնոջ նկատմամբ, որի ոչ հրապարակային, մասնավոր գրառումը հրապարակվել է համացանցում և հայտնվել իրավապահների ուշադրության […]
Երևանի բակերից մեկը մի քանի րոպեով վերածվեց հակամարտության գոտու, խաղահրապարակում գնդակ գլորող երեխաները փախան տներ, դպրոցից տուն վերադարձող երեխաները՝ հապաղեցին անցնել իրենց բակով։ Տեսանյութերը վայրկյանների ընթացքում տարածվեցին համացանցում, որտեղ մի քանի տասնյակ մուգ հագուստներով տղամարդիկ են՝ բաժանված խմբերի ու պատրաստ մեկ հայացքի, մեկ բառի համար կրակելու իրար վրա, ոչնչացնելու միմյանց։ Լրատվամիջոցների էջերում մենք նման միջադեպերը […]
Քանի դեռ Հայաստանում բոլորը կենտրոնացած են սպասվող ընտրությունների վրա, կուսակցությունները փորձում են վերադասավորվել, վերլուծաբանները՝ տոկոսներ հաշվել, կանխատեսել, թե ով կընտրվի, կամ ուժերի ինչ հարաբերակցություն կձևավորվի, ամենահիմնարար հարցը մնում է լուսանցքում՝ կառավարման համակարգի հարցը։ Ու խնդիրն այն չէ, թե ով կընտրվի, այլ այն, թե ինչի մեջ ենք մենք բոլորս։ Մի համակարգ, որը ստեղծվել էր Սերժ Սարգսյանի […]
Երևանում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Վարչաբենդ» անվանումը կրող խմբի առաջին համերգը։ Առաջին հայացքից՝ մշակութային, զվարճանքի ժանրում տեղավորվող միջոցառում, սակայն քաղաքական համատեքստից դուրս դիտարկել այն գրեթե անհնար է։ Երբ երկրի գործող վարչապետը դուրս է գալիս բեմ ոչ թե որպես ելույթ ունեցող քաղաքական գործիչ, այլ որպես նվագող, հարցն ինքնաբերաբար առաջանում է․ սա նախընտրական քարոզարշավի […]
Բանակի 34-ամյակի ուղերձում իշխանությունը խոսեց միլիոնների, վարձատրությունների ու սպառազինության ձեռքբերման մասին։ Բայց ՀՀ վարչապետի խոսքում բացակայում էին ամենակարևորը՝ մարդը, մարդու կյանքը, զինվորի արժանապատվությունը։ Պատերազմների դասերը, սխալները, անցյալը վերլուծելը շարունակում է մնալ քաղաքական տաբու, և, ցավոք, բանակի ապագան կառուցվում է հենց այս լռության մեջ։ Այսօր Հայաստանի Հանրապետության բանակը 34 տարեկան է։ Տարիք, որը մարդու կյանքում համարվում […]
Սոցիալական արդարության պետությունը չի սկսվում հռչակագրերից կամ կարգախոսներից, այլ այն մոտեցումներց, թե ինչպես է իշխանությունը վերաբերվում հանրային ռեսուրսին և ում է առաջին հերթին տեսնում այդ ռեսուրսի շահառու։ Երբ իշխանությունը սկսում է իրեն պարգևատրել՝ միաժամանակ դա հիմնավորելով սեփական խոցելիությամբ, սոցիալական արդարությունը դադարում է արժեք լինելուց։ Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պետական պաշտոնյաներին պարգևավճարներ տրամադրելու վերաբերյալ […]