Մառոզ Մարգոն նստել ու փակել է կառավարության մուտքի դուռը

19-09-2019
290 դիտում
Մառոզ Մարգոն նստել ու փակել է կառավարության մուտքի դուռը

«Զինվոր համակարգող խորհուրդ»-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը (Մառոզ Մարգո) այսօր զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների հետ բողոքի ակցիա էր անում կառավարության շենքի մոտ։

Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պահանջն այն է, որ ինչպես Մարտի մեկի զոհերի հարազատներին  է կառավարությունը փոխհատուցում, նրանք ևս պահանջում եմ 30 մլն դրամի չափով փոխհատուցում։