«Չաթլախ» ու «ղալաթ». ԱԺ-ում անցել են տաջիկերեն-արաբերենի

«Չաթլախ» ու «ղալաթ». ԱԺ-ում անցել են տաջիկերեն-արաբերենի
«Չաթլախ» ու «ղալաթ». ԱԺ-ում անցել են տաջիկերեն-արաբերենի

ԱզգայինժողովիՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին այսօր «չաթլախ»անվանեց:

Հիշեցնենք, որ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցին անդրադառնալով՝ Հրայր Թովմասյանն օրերս ասել էր, թե ոչ իշխանական ուժերը ղալաթ են անում:

«Սա աննախադեպ երևույթ է, որ արդարադատության նախարարը փոխանակ Սահմանադրությունը հարգի ու պահպանի, չի պահպանում սահմանադրական նորմերը: Այս ոչ իշխանական չորս ուժերն խորհրդարանում ունեն 53 պատգամավոր: Սա անարգանք է՝ ուղղված Ազգային ժողովին ու պատգամավորների թիկունքում կանգնած ժողովրդին»,- ասաց նա:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ փոխանակ Հրայր Թովմասյանն ասի, թե սխալվել է, լեզվի սայթաքում է արել, էլ ավելի է խորացնում իրավիճակը՝ հայտարարելով, թե «ղալաթ» բառն արաբերան նշանակում է սխալ անել:

«Բառարանային բառերի հետևից եթե ընկնենք  ու մենք իրեն հիմա ասենք՝ ղալաթ ես անում չաթլախ, չնեղանաք»,- ասաց Ռուստամյանը:

Նրա այս արտահայտությունը պատգամավորների շրջանում ծիծաղ առաջացրեց,

ԱԺ դահլիճում աղմուկ բարձրացավ:

Ազգային ժողովի նախագահ  Հովիկ Աբրահամյանը փորձում էր զսպել պատգամավորներին:

«Ցավում եմ, որ նման ձևակերպումներ են լինում: Չեմ հասկանում` ինչո՞ւ տրամադրություններդ միանգամից բարձրացավ: Ես զարմացած եմ ձեր պատասխանից պարոն Ռուստամյան»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Լրագրողների հարցին ի պատասխան Արմեն Ռուստամյանը նշեց, որ «չաթլախ» բառը տաջիկերեն նշանակում է «ճաք տված», թող Հրայր Թովմասյանն էլ բառարան նայի:

«Եթե նա կարծում է, որ մենք բառարանային բառերին չենք տիրապետում, չարաչար սխալվում է»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

© Medialab.am