Հունաստանի ԱԳ նախարարը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հունաստանի Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հոկտեմբերի 16-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հունաստանի ԱԳ նախարարին ուղեկցում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ու Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը նախարար Նիկոս Դենդիասին ներկայացրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ստեղծման պատմությունը։ Հունաստանի արտաքին գործերի նախարարը նաև շրջայց կատարեց թանգարան-ինստիտուտում, գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում: