Տարատեսակ օգնությունների կազմակերպումը իրականացրեք համակարգված․ Արծրուն Հովհաննիսյան

«Հարգելի քաղաքացիներ,

տարատեսակ օգնությունների կազմակերպումը իրականացրեք համակարգված։

Խնդրում եմ աշխատել ՀՀ ԱԻՆ-ի հետ և պատկան այլ մարմինների հետ։

Որևէ մարդու, նաև իմ անունից որևէ բան մի իրականացրեք։ Նախ մեր ջանքերը մեկտեղելը ավելի արդյունավետ է, հետո որոշ մարդիկ օգտագործում են մեր անունը»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։