Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

Հոկտեմբերի 30-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան, պարոն Վինչենցո Դել Մոնակոյին, վերջինիս առաքելության ավարտի առիթով։

Այս մասին հայտնում է ՀԱԿ խոսնակ Արման Մոսինյանը Ֆեյսբուքի իր էջում։