Ո՞վ է հանձնում ազատագրված տարածքները

Ո՞վ է հանձնում ազատագրված տարածքները
Ո՞վ է հանձնում ազատագրված տարածքները

«Օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, իսկ Արցախն էլ պետք է միջանկյալ կարգավիճակ ստանա, որից հետո անցկացնի ինքնորոշման հանրաքվե եւ ձեռք բերի մշտական կարգավիճակ», մոտավորապես այդ միտքն է արտահայտում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ելույթ ունենալով Կարնեգի հիմնադրամում եւ ներկայացնելով Արցախի խնդրի կարգավորման ամերիկյան մոտեցումը:

Այդ հայտարարությունը զայրացնում է հայերին: Իսկապես զայրացուցիչ է, որովհետեւ դրանք ոչ թե օկուպացված, այլ ազատագրված տարածքներ են, որոնց համար հայությունը տվել է հազարավոր զոհեր եւ կրել բազմաթիվ զրկանքներ: Բայց, Ուորլիքը չէ այդ հայտարարության «հեղինակային» իրավունքի տեր: Այդ հայտարարությունն օրինակ 2013-ի ամռանն արվել է Ռուսաստանում, որտեղ Սերգեյ Լավրովը Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ պետք է լուծվի «ադրբեջանական տարածքների» վերադարձի հարցը:

Բայց, Լավրովն էլ դրա «հեղինակային իրավունքի» տերը չէ, որովհետեւ կարգավորման գործընթացի գրեթե ամբողջ ճանապարհին հակամարտող կողմերին ներկայացվող առաջարկները պարունակել են այդ մոտեցումը՝ տարածքներ կարգավիճակի դիմաց:

Այդ մոտեցման «հեղինակային իրավունքն» ընդհանրապես որեւէ միջնորդինը չէ:

Դրա «հեղինակային իրավունքը» Հայաստանինն ու Արցախինն է, հայկական կողմինը; Այն հայկական կողմինը, որն ազատագրել է այդ տարածքները:

Տարօրինա՞կ է: Ամենեւին: Չէ՞ որ Հայաստանի Հանրապետության բոլոր երեք նախագահները համաձայն են եղել այդ փիլիսոփայությանը՝ տարածք հանձնել ինչ որ բան ստանալու դիմաց: Ու թե ամեն մեկն ի՞նչ է ակնկալել ստանալ, արդեն էական չէ: Էականն այն է, որ Հայաստանի իշխանությունը բոլոր տարիներին հավանություն է տվել այդ տրամաբանությանը՝ տարածքները վերադարձնելուն, դա որակելով փոխզիջում, որ պարտավոր ենք անել, քանի որ այլ կերպ աշխարհը մեզ չի հասկանա: Կարդալ ավելին