Վրաստանում բաց տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր․ Չկրողները կտուգանվեն

Aliq.ge-ն գրում է․

Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված նոր կարգավորումների համաձայն՝ դիմակ կրելը պարտադիր դարձավ նաև բաց տարածքներում: Այս մասին կորոնավիրուսի տարածման կանխարգելման հարցերով համակարգող խմբի նիստից հետո հայտարարել է փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին:

Նրա խոսքով՝ բաց տարածքներում դիմակ չկրելը կտուգանվի 20 լարիով (շուրջ 3000 ՀՀ դրամ):

Ցքիտիշվիլին նաև հայտնել է, որ ռեստորանները, սրճարանները և ժամանցի հաստատությունները կաշխատեն մինչև երեկոյան ժամը 22։00-ն, ընդ որում` ոչ միայն Թբիլիսիում, Մցխեթայում, Քութաիսիում և Բաթումիում, ինչպես մինչ այս էր, այլ` ամբողջ երկրում:

Ցքիտիշվիլին ընդգծել է, որ դիմակները քաղաքացիներին վարակից պաշտպանելու պարզ և արդյունավետ միջոց են: