Նախարարի ցնցող պատասխանը

Նախարարի ցնցող պատասխանը
Նախարարի ցնցող պատասխանը

«Ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի առողջական վիճակի հետ կապված հարցը առողջապահության նախարարությունում քննարկվել է:

Պետք է ասեմ, որ առանց մարդու համաձայնության նրան հիվանդանոց տեղափոխել հնարավոր չէ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ պատասխանելով Lragir.am-ի հարցին, թե ինչո՞ւ Արսեն Խոջոյանը չի տեղափոխվում Երևան բուժման:

Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանի առողջական վիճակը վատացել է, հարազատները կասկածում են, որ գերության մեջ նրան դիզվառելիք են ներարկել: Առողջապահության նախարարը հավատացրեց, որ Արսեն Խոջոյանը գտնվում է բժիշկների ուշադրության կենտրոնում: «Եթե խնդիր ծագի իր առողջության վատթարացման հետ կապված, անմիջապես արձագանքելու ենք»,- ասաց նախարարը:

Հարցին, թե ստուգվե՞լ է, Արսեն Խոջոյանին դիզվառելիք ներարկվե՞լ է գերության ընթացքում, թե ոչ, նախարարը այդպես էլ հստակ չպատասխանեց. “Նախարարությունը չի կարող անի փորձագիտական աշխատանք, նա կարող է ուղղորդել այդ հիվանդի մոտ թե բժշկական անձնակազմ, թե նպաստել, որ այդ մարդուն տեղափոխեն բուժհիմնարկ, որպեսզի բուժօգնություն մատուցեն: Ինչ վերաբերում է փորձագիտական մասին, թե ինչ են ներարկել, կարծում եմ, որ համապատասխան դատաբժշկական փարձաքննություն պետք է արվի համապատասխան իրավապահ մարմինների հարցումի պարագայում, եթե այդ անձն ինքը դիմի դատաբժշկական փորձաքննության համար”: Կարդալ ավելին