Պաշտպանն ամփոփում է այսօր Երևանում և Գյումրիում Ոստիկանության բաժիններ և Ձերբակալվածների պահման վայր կատարած այցի արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ղեկավարությամբ այսօր Պաշտպանի աշխատակազմում գործել է 9 աշխանքային խումբ՝ կապված հավաքների հետ։ 

6 խումբ այցեր է իրականացրել Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ, ինչպես նաև Ձերբակալվածների պահման վայր: 1 խումբ իրակացրել է հավաքների դիտարկումներ հավաքների վայրերում ֆիզիկական ներկայությամբ , իսկ ևս 1 խումբ՝ դիտարկումն իրականացրել է լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով։ 1 այլ խումբ էլ իրականացրել է իրավական վերլուծության աշխատանքներ։ 

Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել բերված կամ ձերբակալված 60 անձի հետ։Նրանցից 51-ը բերման են ենթարկվել վարչական իրավախախտում, իսկ 9-ը քրեորեն պատժելի արարք կատարելու կասկածանքով:

Այցերի արդյունքներն ամփոփման փուլում են: