Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Սերժ Սարգսյանի կինը` Ռիտա Սարգսյանը, ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին: «Նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, այլ մանրամասներ լիազորված չեմ հաղորդելու»,- նշեց Գնունին:

Լրատվամիջոցներում հայտնված տեղեկության համաձայն` Ռիտա Սարգսյանի մոտ ախտորոշվել է COVID-19: