Նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարհահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների հարցով ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ

Նոյեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում։ Այդ մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։

Ըստ աղբյուրի, այդ դիմումով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարհահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից: