Մանե Թանդիլյանը Արցախում սկսել է իր հանդիպումները, այցելել Ասկերան

Այսօր ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակը շուտափույթ վերականգնելու և դրա հետևանքով բնակչության սոցիալական խնդիրներին համակարգված և արդյունավետ լուծումներ տալու մեխանիզմները:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել սերտ համագործակցություն ծավալել՝ ծրագրերի իրականացման գործընթացում հնարավորինս կարճ ժամանակամիջոցում արդյունքներ արձանագրելու նպատակով: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի առաջին տեղակալ Վահրամ Առաքելյանը:

Օրվա երկրորդ կեսին Մանե Թանդիլյանը նույնատիպ հանդիպումներ է ունեցել նաև ԱՀ տարածքային կառավարման և զարգացման, ինչպես նաև էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների գերատեսչությունների ղեկավարների հետ, այցելել Ասկերանի շրջան՝ տեղում հանդիպում ունենալով Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սասուն Բարսեղյանի հետ:

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարն այսօր նաև այցելել է Ստեփանակերտ քաղաքում գործող սննդամթերքի և առաջին անհրաժեշտության պարագաների պահեստներ՝ անձամբ ծանոթանալու քաղաքացիներին տրվող օժանդակության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Այսօր հանդիպումներ ունեցա մի քանի գերատեսչությունների ղեկավարների հետ, ինչպես նաև այցելեցի սննդամթերքի և առաջին…

Posted by Մանե Թանդիլյան – Mane Tandilyan on Thursday, December 3, 2020