Այվազյանը Լավրովին հրավիրել է այցելել Երևան. ՌԴ արտգործնախարարն ընդունել է հրավերը

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հրավիրել է այցելել Երևան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 7-ին նախարարների հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սերգեյ Լավրովը:

«Մենք ունեցանք շատ օգտակար ու ամբողջական առաջին կոնտակտը Հայաստանի նոր արտգործնախարարի հետ: Արա Այվազյանն ինձ հրավիրեց հերթական անգամ այցելել Երևան: Ես հաճույքով կժամանեմ: Ժամանակացույցի մասին կպայմանավորվենք հետագայում»,- ասաց Լավրովը: