Ռուս խաղաղապահները արցախցի երեխաների համար Խաղաղապահի դաս են անցկացրել․ Լուսանկարներ

Այսօր, դեկտեմբերի 17-ին, Ճարտար քաղաքի թիվ 1 դպրոցում ռուս խաղաղապահները «Խաղաղապահի դաս» են անցկացրել և հանդիպում ունեցել մանկավարժների խմբի հետ։

Դասի ժամանակ երեխաներին ցուցադրվել են ականազերծման տեխնիկական միջոցները, անվտանգության միջոցառումներն են ներկայացվել, ինչպես նաև անելիքները՝ կասկածելի իրեր հայտնաբերելու դեպքում։

Բացի այդ, աշակերտներին ցուցադրվել են հիմնական գործողությունները առաջին բուժօգնություն տրամադրելլու ձևերը վնասվածք ստանալու դեպքում։