Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության շենքը շրջափակած մի խումբ քաղաքացիներ բերման են ենթարկվել ոստիկանական տարբեր բաժանմունքներ։ Ոստիկանության լրատվական վարչությունից Factor.am-ին տեղեկացրին, որ բերման ենթարկվածների թիվը 69 է։
Բերման ենթարկելու պատճառը ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելն է։