Եկեք Նոր տարին առավելագույն նեղ շրջապատում նշենք. Իմնաձե

Aliq.ge-ն գրում է․

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն կոչ է անում քաղաքացիներին Ամանորը դիմավորել ընտանիքում, նեղ շրջանակում` հաշվի առնելով երկրում առկա համաճարակաբանական իրավիճակը:

Միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում Իմնաձեն ևս մեկ անգամ հիշեցրեց քաղաքացիներին, որ Նոր տարվա ընթացքում զերծ մնան այցելություններից:

«Եկեք Նոր տարին առավելագույն նեղ շրջապատում՝ ընտանեկան միջավայրում նշենք: Չգնանք նույնիսկ մեր թոռների մոտ, չգնանք մեր տատիկ-պապիկների մոտ: Յուրաքանչյուր ոք իր ընտանիքում պետք է շատ համեստ դիմավորի Նոր տարին: «Ցավոք, այս Նոր տարին մեզ համար հավանաբար կտարբերվի մնացած բոլոր Նոր տարիներից, քանի որ այն մեզ արգելում է նույնիսկ մեր բարեկամներին տեսնել», — հայտարարել է Իմնաձեն: