Սակրավորական ջոկատների կողմից պայթյուններ կլինեն Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ օրվա ընթացքում պայթյուններ կլինեն Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում:

«Սակրավորական ջոկատներն այդ տարածքից հայտնաբերել են չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերք: Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չհայտնվել: Պարզաբանումների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- նշվում է հայտարարությունում։