Իտալական երկու շրջաններ ճանաչել են Արցախի անկախությունը

Բերգամոյի շրջանի Լովերեի և Տրենտոյի շրջանի Ռիվա դել Գարդայի քաղաքային խորհուրդները ճանաչել են Արցախի անկախությունը։ Այս մասին տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:

«Շնորհակալություն, Լովերե, շնորհակալություն, Ռիվա դել Գարդա հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքների պաշտպանության համար»,- նշվում է դեսպանության հայտարարությունում։