Մեծ Բրիտանիան անցնում է 3-րդ երկարատև լոքդաունի․ Տնից դուրս գալ թույլ է տրվելու խիստ անհրաժեշտության դեպքում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ժողովրդին հղած իր ուղերձում հայտարարել է կորոնավիրուսի համավարակի պատճառով երրորդ ազգային լոքդաունի մասին։

Ըստ այդմ, դպրոցներն ու քոլեջները երկրում կսկսեն հեռավար ուսուցումը, տնից մարդկանց թույլ է տրվելու դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում՝ խանութներ, հիվանդանոց։

Լոքդաունը Անգլիայում կշարունակվի մինչև փետրվարի կեսը։

Նշվում է, որ այստեղ կորոնավիրուսի նոր դեպքերի հայտնաբերման առումով ռեկորդներ են սահմանվել՝ 58 784 նոր դեպք է հայտնաբերվել մեկ օրում։ Համավարակի սկզբից Մեծ Բրիտանիայում 2,7 մլն հաստատված դեպք է գրանցվել, 75,5 հազար մարդ մահացել է։