5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ. ՊՆ

5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Այդ մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը.

Ըստ աղբյուրի, ստորաբաժանումների հրամանատարները մանրակրկիտ ստուգել են անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունն ու իրային միջոցների առկայությունը, հրահանգավորում են անցկացրել մարտական հերթապահության կրման կանոնների պահպանման վերաբերյալ։