Արցախի տարածքում ներպետական ավտոճանապարհները բաց են ձմեռային անվադողերով երթեկեղ տրանսպորտային միջոցների համար

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի տարածքում ներպետական ավտոճանապարհները բաց են ձմեռային անվադողերով երթեկեղ տրանսպորտային միջոցների համար:

Շինարարական մի քանի կազմակերպություններ այս պահին իրականացնում են ձնամաքրման և աղցանման աշխատանքներ:

Արցախից դեպի Հայաստան դժվարանցանելի են Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները:

Իսկ Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է վարորդներին՝ երթևեկը կազմակերպել բացառապես ձմեռային անվադողերով:

Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։