Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ
Սույն թվականի փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում ՝5-6 բալ ուժգնությամբ։
Հարգելի՛ բնակիչներ չպետք է խուճապի մատնվել, խնդրում եմ պահպանել անվտանգության կանոնները։ Մարդկային զոհեր չկան»։