«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, այլ ոչ թե գլխավոր շտաբին»․ Հովսեփ Խուրշուդյան

Հասարակական գործիչ Հովսեփ Խուրշուդյանը գրել է․

«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, այլ ոչ թե գլխավոր շտաբին։ Գլխավոր շտաբը ռազմական կառույց է եւ ըստ ՀՀ Սահմանադրության – ապաքաղաքական է։ Գլխավոր շտաբի այսորվա քաղաքական հայտարարությունը հակասահմանադրական է, ուստիեւ հակապետական, կարծում եմ – նաեւ ուղղորդված արտաքին ուժի կողմից, տվյալ դեպքում – Կրեմլից։

Ռազմական հեղաշրջման ցանկացած փորձ կլինի Հայաստանի ինքնիշխանության, անկախ պետականության վերջը, ինչը հայ ժողովուրդը չպետք է թույլ տա։ Ու այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր քաղաքական ուժ պարտավոր է այս կամ այն կերպ արտահայտվել, ձայն բարձրացնել։ Մենք ոչ նախկին թալանչիներին հանձնելու եւ ոչ էլ Ռուսաստանին կցելու հայրենիք չունենք»։